«Չեք տեսնում՝ թքած ունեմ ձեր օրենքի վրա։ Դրա համար եմ ստեղ։ Դուրս գամ, մի հատ էլ եմ թքելու»։ Այսօր՝ նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալների գործով հերթական դատական նիստի ժամանակ, նման հայտարարություն է արել Շանթ Հարությունյանն այն բանից հետո, երբ ոստիկանները պնդել են, թե վերջինիս որդին՝ Շահենը, իրավունք չունի նրա գիրկը նստել։ Ոստիկանները պատճառաբանել են, թե դա օրենքով արգելված է։
Շանթ Հարությունյանի խոսքով՝ ոստիկաններն ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ մարդկային զգացմունքներ չունեն։
Քաշքշոցից հետո Հարությունյանին հեռացրել են դատարանի դահլիճից։ Դրանից հետո մեղադրյալ 13 քաղբանտարկյալներից մի քանիսը ի նշան բողոքի կանգնել են նստարաններին։
Որոշ ժամանակ անց դահլիճ վերադառնալով՝ Շանթ Հարությունյանը հայտարարել է՝ «ոստիկանության համազգեստով մի ԿԳԲ բոզ», ով չի ներկայանում անուն ազգանունով, ամեն անգամ դատարանում սպառնում է իրեն, որ մի հոդված ավելացնելու է իր գործին, և դա անում է ոստիկանների, հարազատների ներկայությամբ։