Ապրանքների մատակարարում իրականացնող խոշոր ընկերություններից շատերը իրենց գործընկեր խանութներին արդեն տեղեկացրել են, որ հուլիսի 1-ից մատակարարվող ապրանքների հետ պարտադիր տրամադրելու են հաշիվ-ապրանքագրեր, գրում է «Հայկական ժամանակը»։
Թերթը նշում է, որ խանութներում, սակայն, ասում են, որ հուլիսի 1-ից հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրության մասին դեռ չեն հայտնել մի քանի ընկերություններ, որոնց թվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) հետ կապված ընկերությունները:
Խանութներում «ՀԺ»-ի թղթակցին տեղեկացրել են նաև, որ մատակարարները նշել են, թե հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը պարտադիր է լինելու առնվազն սկզբնական շրջանում, «մինչև տեսնենք ինչ է լինելու»:
Խոշորների կողմից մատակարարումների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում սպասվում է ապրանքների գների զգալի աճ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում