Հունիսի 18-ին էջմիածնում հնչած կրակոցները թեև տեղի էին ունեցել օրը ցերեկով և հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել, գրում է «Հրապարակը»։
Թերթը հիշեցնում է, որ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների և անհայտ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը: Ըստ տարածված տեղեկությունների՝ առիթը մեքենաների վազանցն է եղել:
Հետևից եկող մեքենայի վարորդը զայրացել է ու վիճաբանության բռնվել, ինչից հետո իր մոտ եղած հրազենով կրակել է: Ոստիկանությունից երեկ «Հրապարակին» հայտնեցին, որ այս քրեական գործով նորություն չկա:
Ըստ էջմիածնում շրջանառվող լուրերի՝ միջադեպից օրեր անց Մանվել Գրիգորյանն ու մյուս կողմը բանակցել են, հաշտվել, ավելի կոնկրետ՝ «անհայտ անձինք» գեներալ Մանվելից ներողություն են խնդրել, և ամեն ինչ հարթվել է, գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում