Home / Հայաստան / Հայկ Կյուրեղյանը պատմել է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ ձերբակալվածներ չկան․ «ՀԺ»

Հայկ Կյուրեղյանը պատմել է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ ձերբակալվածներ չկան․ «ՀԺ»

Հունիսի 12-ին Կենտրոնի դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել էր, սակայն առայժմ ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան։ Առայժմ հայտնի չէ, թե Հայկ Կյուրեղյանն այս գործի շրջանակներում տուժող ճանաչվե՞լ է, թե՝ ոչ․ նրան տուժող ճանաչելու մասին որոշում դեռևս չի ներկայացվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Կյուրեղյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը թերթի հետ զրույցում ասել է, իր պաշտպանյալի հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել, իսկ թե ոստիկաններ հարցաքննվել են, թե ոչ՝ ինքը չգիտի։

«Առավել քան համոզված եմ, որ հարցաքննվելու են մի շարք ոստիկաններ, որոնք ասելու են, որ՝ ոչ, այդպիսի բան չի եղել (այսինքն՝ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն չեն գործադրել), և քրեական գործը կարճվելու է։ Այս համոզմունքը գալիս է նրանից, որ կան գործեր, որոնցում բռնության ենթարկելու պահը անգամ տեսանկարահանված է, սակայն գործը կարճվում է», – ասել է Երվանդ Վարոսյանը։

Նրա խոսքով՝ Կյուրեղյանը մանրամասն պատմել է՝ ինչպես են իրեն ծեծել։

«Առաջինը՝ Հայկ Կյուրեղյանին ծեծի են ենթարկել անմիջապես ոստիկանական մեքենայում, ձեռնաշղթաները հագցված վիճակում, մինչև բաժին հասնելը, այնուհետև՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնում երկու տարբեր սենյակներում տարբեր անձինք իրեն բռնության են ենթարկել, ընդ որում՝ վերջին սենյակում իրեն ծեծի ենթարկելուց եղել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Հայկ Կյուրեղյանը ոստիկաններին չի ճանաչում, սակայն քննիչին հայտնեց, որ տեսնելու դեպքում հնրարավոր է՝ որոշներին ճանաչի, ինչպես նաև հավելեց, որ տեսանյութում երևում է, թե ովքեր են նստում ոստիկանական մեքենան։ Հարվածներ հասցրել են մարմնի տարբեր հատվածներին, ձեռքերով՝ ինչպես Հայկն է ասում։ Նաև այդ ընթացքում հնչել են տարբեր տեսակի հայհոյանքներ», – պատմել է Վարոսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ:

Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարան այցելած ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին Կյուրեղյանը տեղեկացրել էր, որ իրեն բռնության են ենթարկել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi