Home / Տեսանյութեր / ԱԱԾ-ին «ոչ» ասելը պարտադիր է․ լրագրողը բացատրել է՝ ինչու է հրապարակել ձայնագրությունը

ԱԱԾ-ին «ոչ» ասելը պարտադիր է․ լրագրողը բացատրել է՝ ինչու է հրապարակել ձայնագրությունը

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, araratnews.am-ի լրագրող Հրայր Մանուկյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում բացատրել է, ինչու է հրապարակել ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես ԱԱԾ-ի աշխատակիցը փորձում է հավաքագրել իրեն, ապա սպառնալիքներ է հնչեցնում լրագրողի հասցեին։

Ներկայացնում ենք Հրայր Մանուկյանի գրառումն ամբողջությամբ․

«Ինչո՞ւ հրապարակեցի ձայնագրությունը:

1. Իմ անվտանգության համար: Ոչ մի երաշխիք չկար, որ հնչեցված սպառնալիքները ամբողջությամբ էին փուչիկ: Հետագայում ինձ առնվազն կագեբեիշնիկ ներկայացնելը կար ու կար (վերջում ասում է, թե մարդիկ չեն իմանա` իրականում ինչ որոշում եմ կայացրել ու ինչ խոսակցություն է եղել): Հրապարկելուց հետո ոչ կարող են ինձ «կագեբեիշնիկ» հանել, ոչ էլ մոտիկներիս վնաս տալ, հակառակը, պաշտպանելու են, որ որևէ մեկը հանկարծ չվնասի` մեղքը իրենց վրա գցելու համար:

2. ԱԱԾ-ն իրավունք չունի պառլամենտական կուսակցության բարձրագույն ղեկավարությունում դանոսչիկ ունենալ, էն էլ մեր երկրի ԱԱԾ-ն, որն այդ ինֆորմացիան հաստատ հաղորդում է իշխող վարչախմբին: Սա խախտում է դեմոկրատիայի չափազանց կարևոր սկզբունքներից մեկը` հավասար քաղաքական մրցակցությունը, դրանով իսկ դառնալով հակապետական գործունեություն: ԱԱԾ-ն պիտի զբաղվի հետախուզությամբ (այլ երկրներում) և հակահետախուզությամբ (ընդդեմ Հայաստանում օտարերկրյա գործակալների):

Էս պարզ բանը տենց էլ չեն հասկանում հոգով կումունիստ մնացածները, որոնք ասում են, թե պետք չէր հրապարակելով վարկաբեկել ԱԱԾ-ի նման կարևոր կառույցին հասարակության աչքում: Բայց հրապարակել ես պարտավոր էի (անգամ եթե անձնական պաշտպանության դրվագը չլիներ)` որպես լրագրող, որպես վարչության անդամ ու անգամ որպես ընդամենը քաղաքացի` հենց նրա համար, որ ապացույցով ցույց տրվի հասարակությանը ԱԱԾ-ի հակապետական գործունեությունը և վերջնականապես արձանագրվի` ԱԱԾ-ն քիթը չպիտի խոթի կուսակցությունների ղեկավարություն:

3. Նրանց համար, ովքեր դեռ նոր պիտի առաջարկ ստանան: Իմ օրինակը ցույց է տալիս, որ ԱԱԾ-ին «ոչ» ասելը, հատկապես երբ հետախուզության ու հակահետախուզության հետ գործ չունեք, ոչ միայն կարելի է, այլև պարտադիր է` ինչքան էլ որ սպառնան կամ ինչ կոմպրոմատ էլ որ ունենան: Հիշեք` չկա մեր երկրում ավելի մեծ կոմպրոմատ ու ավելի նվաստացուցիչ բան, քան «Կագեպեի դանոսչիկ» լինելն է:

4. Հենց նույն ԱԱԾ-ի համար: Հրապարակման շնորհիվ նրանք ստիպված են լինելու մի քիչ վերանայել իրենց հանցավոր մեթոդները (սպառնալիքներով ու վախեցնելով մարդ հավաքագրելը), մինչև մոտենալը լիարժեք պատկերացում ունենալ մարդու հոգեբանական և ինտելեկտուալ առանձնահատկությունների մասին: Հայտնի կագաբեիշնիկներից մեկը գրել էր, թե եթե հավաքագրողը տնայինը լավ արած լիներ ու կոմպրոմատը` նախօրորք հավաքած, սենց արդյունք չէր լինի: Մի այլ հայտնի կագաբեիշնիկ էլ էլի ինչ-որ կոպրոմատներից էր խոսել, որոնց բացահայտումից, մթոմ, ես վախենում եմ էնքան, որ չէի ուզենա ծնողներս էլ իմանան:

Սա ցույց է տալիս, որ էս մարդիկ այսքանից հետո դեռ շարունակում են տախտակ մնալ, իրենց թվում է` կարող են ունենալ այնպիսի կոմպրոմատ, որով որ ինձ ինչ-որ բան կստիպեին անել: Այ ցավներդ տանեմ, էդքան հետևել եք, էդքան ստատուս եք կարդացել, բա՞րդ էր հասկանալը, որ իմ վրա կոմպրոմատ չեք կարա ունենալ, կամ որ ինձ համար առավել սարսափելի բան չկա, քան իրականում Ռուսաստանին ծառայող Կագապեի համար դանոսչիկ լինելը:

Բա էդքան որ գրում էի, էդ հեչ, ձեր դատարկ ուղեղը մե՞ջ: Թե՞ ձեզ թվում է, որ եթե ինձանից առաջ մի 100 հուգու նմանատիպ մեթոդներով դանոսչիկ եք դարձրել, ուրեմն վերջ, սաղին տենց հեշտությամբ դարձնելու եք: Թե՞ ձեզ թվում է` էս երկրի սաղ ջահելներն էլ ձեր նման դատարկ, մորթապաշտ ու վախկոտ են: Էդքան դժվա՞ր է տեսնելը, որ 10-15 տարի առաջվա 27 տարեկանի համոզմունքներն ու աշխարհայցքը շատ են տարբերվում այսօրվա 27 տարեկանի աշխարհայացքից:

Ամեն դեպքում հույս ունեմ, որ աստիճանաբար ԱԱԾ-ում կընկալեն այս պարզ բաներն ու գոնե մի քիչ կփոխվեն»:

Լուսանկարը՝ Հրայր Մանուկյանի Facebook-ի էջից