Կառավարության այսօրվա նիստին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Քելբաջարում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանից դեպի վերոնշյալ տարածք մուտք գործելու բոլոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն։
Նրա խոսքով՝ նշված գործողություններից բացի, ուժեղացվելու է ծառայությունը առաջին գծում։
«ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակը լուծում է իր առջև դրված խնդիրները», – վստահեցրել է նախարարը։