հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Առաքյալ» մարզպետը «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջեր է պահում․ «ՀԺ»

«Առաքյալ» մարզպետը «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջեր է պահում․ «ՀԺ»

Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին՝ նա արջեր է պահում, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Աբովյանի արջերը պահվում են նրա ծննդավայրում՝ Կողբ գյուղում գտնվող առանձնատան բակում։

Գորշ արջերը, որոնք Տավուշի մարզպետը վանդակում է պահում, գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»: Կառավարության 2009թ. հունիսի 27-ի որոշման համաձայն, ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անազատ և կիսաազատ պայմաններում պահում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, այն էլ նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելով:

Թերթը նշում է, որ Facebook սոցիալական ցանցի «Պաշտպանենք անազատության մեջ գտնվող կենդանիներին» խմբում «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Արամյանին Բնապահպանության նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ մինչ օրս Բնապահպանության նախարարություն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել:

Սա նշանակում է, որ Տավուշի մարզպետի կողմից գորշ արջերին անազատության մեջ պահելը օրինական չէ, նշում է թերթը։

Ինքը՝ Աբովյանը, հրաժարվել է պատասխանել արջերի թեմայով իրենց թղթակցի հարցերին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Տավուշի մարզպետը երկրորդ անգամ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։ Նախորդ ամսին ԶԼՄ-ները գրել էին, որ Կողբի եկեղեցում սրբապատկերի վրա առաքյալներից մեկը պատկերված էր Աբովյանի դեմքով։ Հրապարակումներից հետո նկարիչը փոխել էր նկարը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում