Home / Հայաստան / Մահացել է երեկ ձերբակալված Չինարի գյուղի բնակիչը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն

Մահացել է երեկ ձերբակալված Չինարի գյուղի բնակիչը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն

Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը մահացել է Ադրբեջանում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի Պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ երեկ ձերբակալված Պետրոսյանը մահացել է սրտանոթային անբավարարվածությունից։ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ հաղորդել էր, որ Պետրոսյանը դիվերսիոն խմբի անդամ է, որի 4 այլ անդամներ սպանվել են, մինչդեռ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ զինված ուժերը կորուստներ չեն կրել, իսկ Կարեն Պետրոսյանը քաղաքացիական անձ է։