Home / Տեսանյութեր / «Ո՞վ գիտի Բերքաբերի տեղը. Ս.Սարգսյանը գիտի». ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

«Ո՞վ գիտի Բերքաբերի տեղը. Ս.Սարգսյանը գիտի». ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Epress.am-ի լրագրողական թիմն օգոստոսի 1-ից շրջում է Իջևանի և Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերով: Իջևան ժամանելով՝ տեղեկացանք, որ օգոստոսի 1-ի վաղ առավոտյան գնդակոծել են սահմանին գտնվող Բերքաբեր գյուղը, որը նյութական վնասներ է կրել: Երևանյան ԶԼՄ-ները հաճախ չէ, որ հիշատակում են Բերքաբերը. գնդակոծությունների մասին գրելով՝ ավելի շատ խոսվում է Բերդի տարածաշրջանի համայնքների մասին, մինչդեռ մեզ ասացին, որ Բերքաբերի համար էլ գնդակոծությունը սովորական երևույթ է, պարզապես այս անգամ այն ավելի ուժգին է եղել և երկար է տևել: Մոտ 40 րոպեից մենք արդեն Բերքաբերում էինք:

berkaber1

Պաշտոնական տվյալներով՝ Բերքաբերն ընդամենը 530 բնակիչ ունի, գյուղում չկա մանկապարտեզ, դպրոցը 48 աշակերտ ունի, համայնքը գազաֆիկացված չէ: 

berkaber5

Երբ չեն կրակում, բնակիչները զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ, Ջողազի լճից, որը գտնվում է գյուղի մոտ, երբեմն ձուկ են բռնում:

berkaber3

Մտնելով Բերքաբեր՝ մենքենան կանգնեցրեցինք գյուղի վերևի հատվածում՝ զոհված ազատամարտիկների և 2-րդ համաշխարհային պատերազմում զոհված բերքաբերցիների հուշարձաննների մոտ, ու ոտքով իջանք գյուղի կենտրոն: Ճանապարհին գյուղի մի քանի բնակիչների հանդիպեցինք, ովքեր զարմացան՝ անծանոթների տեսնելով: Գյուղի կենտրոնում մի քանի տղամարդիկ էին հավաքված,  նրանց թվում էր նաև գյուղապետ Արթուր Մադաթյանը:

  berkaber2

Բերքաբերի գյուղապետարանը

berkaber8

Գյուղապետարանի դիմաց Պատմաազգագրական թանգարանն է, որը մեր այցելության պահին փակ էր:

berkaber9

Գյուղապետը խորհուրդ չտվեց խմբով քայլել գյուղում՝ նշելով, որ վտանգավոր կարող է լինել, կրակոցները կարող են վերսկսվել: Այնուամենայնիվ, մեզ ուղեկցեցին գնդակոծությունից տուժած մի քանի տներ, որտեղ և նկարահանումներ արեցինք և զրուցեցինք համայնքի բնակիչների հետ: Տեղացիները խուճապահար չէին, հանգիստ շրջում էին գյուղով:

Լրագրողների հետ զրույցում բերքաբերցիները կրկնեցին այն միտքը, որը հաճախ ենք լսում սահմանամերձ գոտում՝ գնդակոծությունն ու պատերազմը ձեռնտու չեն ոչ ադրբեջանական, ոչ հայկական գյուղերին:   

berkaber13

Գնդակներից վնասված տանիքի անցքերից լուսավոր կետեր են երևում

 berkaber15

 berkaber12

berkaber11

Գյուղի խանութին կից զրուցարան-տաղավարը

berkaber18

berkaber20

berkaber25

Երբ մի քանի ժամ անց վերադարձանք մեքենայի մոտ, հետևի ապակու վրա գրառում նկատեցինք. «Բերքաբերը վտանգի մեջ է: Ո՞վ գիտի Բերքաբերի տեղը: Ս.Սարգսյանը գիտի»: 

berkaber10

Մեքենայի դիմացի հատվածում գրել էին. «Չե՞ք վախում: Փախեք»:

Հ.Գ. Սահմանամերձ գոտում ստեղծված իրավիճակի մասին զրուցում են լրագրողներ Գագիկ Աղբալյանը, Արմեն Մելիքբեկյանը և Յուրի Մանվելյանը: