Epress.am-ի լրագրողական թիմն օգոստոսի 1-ից շրջում է Իջևանի և Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերով: Ի՞նչ վիճակ է իրականում տիրում սահմանին, ինչպե՞ս են այդ ամենը լուսաբանում երևանյան ԶԼՄ-ները, ի՞նչ է նշանակում խուճապը սահմանամերձ գյուղերի և հայաստանցիների համար:
Վերջին օրերի ընթացքում տեսածը և լսածը Յուրի Մանվելյանն ու Արմեն Մելիքբեկյանն ամփոփում են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Գագիկ Աղբալյանի հետ: