Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ հափշտակված գումարը կազմում է շուրջ 300 մլն դրամ։ Ընկերությումը աշխատավարձեր է դուրս գրել ու հափշտակել շուրջ 115 հավաքարարի անվան տակ, հայտնում է Pastinfo.am-ը։
Ըստ կայքի՝ կեղծ հավաքարարների մեխանիզմը գործել է մոտ 5 տարի՝ 2008-2013թթ.։ Արդյունքում՝ հավաքարարները փաստացի չեն աշխատել, մայրաքաղաքը չի մաքրվել, սական նրանց անվամբ հաշվարկվել են աշխատավարձեր, փոխանցվել բանկային քարտերին, ինչն էլ ստացել և յուրացրել են գաղափարի հեղինակները՝ ՓԲԸ-ի տնօրենի ղեկավարությամբ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 5 անձի արդեն մեղադրանք է առաջադրվել, որոնց թվում է նաև ՓԲԸ-ի տնօրենը, ով գտնվում է կալանքի տակ, իսկ նրա եղբայրը, ով զբաղեցրել է ընկերության ինժիների պաշտոնը եւ մտահղացել այս հափշտակությունը, գտնվում է հետախուզման մեջ։