Home / Հայաստան / Շաբաթվա վերջին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Շաբաթվա վերջին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 11-ից 13-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Սեպտեմբերի 14-15-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 11-13-ին էապես չի փոխվի, 14-15-ին կնվազի 2-4 աստիճանով՝ ցերեկը կազմելով +24-ից +32:

Երևանում նույնպես օդի ջերմաստիճանը կնվազի շաբաթվա վերջին։ Սեպտեմբերի 11-ից 13-ը օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են մինչև +36 աստիճան, սեպտեմբերի 14-ին՝ +34, 15-ին՝ +32։