Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանությունը դատարապտում է Սիրիայում հայկական եկեղեցու պայթեցումը

ԱՄՆ դեսպանությունը դատարապտում է Սիրիայում հայկական եկեղեցու պայթեցումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտում է իսլամիստ ծայրահեղականների կողմից Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:

«Ինչպես պետքարտուղար Քերրին նշել է, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանն ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը», ֊ ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պայթեցված եկեղեցուց ոչ մի լուսանկար չկա՝ չբացառելով, որ եկեղեցին չի պայթեցվել:

«Նման ենթադրության հիմք է տալիս նաև այն, որ «Իսլամիստական պետության» ծառայողներն իրենց «հերոսությունները» սովորաբար գովազդում են համացանցում՝ տեղադրելով լուսանկարներ և տեսանյութեր, ինչը Դեր Զորի եկեղեցու դեպքում առկա չէ»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցու պղծման մեջ շահագռգված է Թուրքիան, իսկ ծայրահեղականները եկեղեցի չեն պայթեցնում, ավելի հաճախ՝ միայն եկեղեցու խաչն են հանում: Գրիգորյանն ընդգծել է, որ պայթյունը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանը նշում էր իր Անկախության օրը:

Նշենք, որ արդեն այսօր լիբանանյան «Ազդակ» թերթը հրապարակել է եկեղեցու լուսանկարը։

der-zor1

Tekali Taxi