Home / ԼԳԲՏ+ / Հայաստանում ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար Ալյանս են նախաձեռնել

Հայաստանում ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար Ալյանս են նախաձեռնել

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը «Հետերոսեքսուալների ալյանս ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների» նախաձեռնություն է սկսում, որը զբաղվելու է ԼԳԲՏ համայնքի անդամների իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին այսօր Դանիելյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ մտադիր չէ Ալյանսը գրանցել Արդարադատության նախարարությունում, դրան միանալու ընթացակարգը բարդացնել կամ պարտականություններ սահմանել Ալյանսին միացող մարդկանց համար:

«Ես հայտարարում եմ, որ բացում եմ, ով ցանկանում է, կարող է միանալ»,-ասել է Դանիելյանը:

Նա նշել է, որ Հետերոսեքսուալների ալյանսի գործառույթների մեջ է մտնելու, օրինակ, ակցիաներ անցկացնելը դատարանների դիմաց, երբ գործեր հարուցվեն սեռական հիմքով խտրականության դեպքերի առթիվ, ինչպես նաև Ալյանսը հրապարակումներով է պատասխանելու ԼԳԲՏ համայնքի դեմ գրվող ատելության խոսք պարունակող հոդվածներին:

Tekali Taxi