Կառավարության այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվել է Սյունիքի մարզպետ:
Խաչատրյանը պաշտոնանկ էր արվել 2013թ․ հունիսի 6-ին՝ Գորիսի իր տան մոտ տեղի ունեցած սպանությունից 5 օր անց:
Սյունիքի նոր մարզպետ էր նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, ով այս տարվա սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանից և նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում: