Վիրահատության կարիք ունեցող 3.5-ամյա երեխայի հայրը՝ Ռոման Զակիյանը, այսօր բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, որը հրաժարվում է իր ընտանիքին վիզա տրամադրել՝ երեխայի բուժումն այդ երկրում կազմակերպելու համար։
Զակիյանի որդին ունի աչքի խնձորակի սուբատրոֆիա, և նրա տեսողության փրկությունը հնարավոր է միայն արտերկում։ Դեսպանատունը հրաժարվում է երեխայի երկու ծնողներին վիզա տրամադրել՝ առաջարկելով Ֆրանսիա մեկնել միայն ծնողներից մեկին։ Զակիյանը պնդում է, որ դեսպանատան կողմից պահանջած բոլոր փաստաթղթերը ներկայացրել է և չի հասկանում մերժման պատճառները։
Այսօր Զակիյանը դեսպանատան մոտ էր եկել «Օգնենք փոքրիկ Իգորին» գրառմամբ և գունավոր նկարազարդված պաստառներով։ Նա իր հետ նաև երել է երաշխավորագիր, որը ստացել է ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանից։ Պատգամավորը երաշխավորել է, որ քաղաքացին չի մնա Ֆրանսիայում և որդու բուժումն ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան։
Երեխայի հայրը նշել է, որ պատահական չէ, որ, թեև ինքը ակցիան անցկանցում է դեսպանատան ընդունելության ժամին, դեսպանատան մոտ որևէ շարժ չկա, քանի որ, ըստ նրա, աշխատակիցներն ամաչում են ԶԼՄ֊ների մոտ դուրս գալ։ Ոստիկանության աշխատակիցները նրան հորդորել են հեռու մնալ ճաղերից։