Սեպտեմբերի 25-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Մկրտիչ Ղուկասյանը Երևան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել է 1.700 դոլար կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։