ԱՄՆ֊ի Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի դասախոսության ժամանակ ներկաներից մեկը դահլիճից հիշեցրել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։ Ինչպես երևում է Youtube-ում տեղադրված տեսանյութում, Սերժ Սարգսյանը խնդրել է չընդհատել իրեն և փորձել է շարունակել պատասխանել դահլիճից իրեն ուղղված՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցին։
«Դա սուտ է, խնդրում եմ՝ ինձ չընդհատեք»,- ասել է Սարգսյանը՝ դիմելով քաղբանտարկյալներին հիշատակած անձին, անուհետև զարմացած շարունակել է․ «Քաղբանտարկյալնե՞ր։ Ադրբեջանո՞ւմ։ Հայաստանո՞ւմ։ Դուք սխալվում եք։ Դուք տեղեկություն չունեք։ Դուք սխալվում եք։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»։
Երբ դահլիճից հնչեցրել են Շանթ Հարությունյանի անունը, Սարգսյանը պնդել է, որ Հարությունյանը հանցագործություն է կատարել։
«Եթե ԱՄՆ֊ում ինչ֊որ մեկը խուլիգանություն կատարի, այդ գործով չե՞ն զբաղվի», ֊ հակադարձել է Սարգսյանը։
Այնուհետև նա նկատել է, որ «սա ազատ երկիր է», և յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքը հայտնել՝ ելնելով իր ունեցած տեղեկատվությունից, կրթության ու դաստիարակության մակարդակից։
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ