Թուրքիան տվել է իր համաձայնությունը, որպեսզի ԱՄՆ֊ն օգտագործի իր ռազմաօդային կայանները՝ Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Այս մասին NBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը։
ԱՄՆ-ն գլխավորում է միջազգային կոալիցիան, որի օդային ուժերը վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար հարվածներ են հասցնում «Իսլամական պետության» դիրքերին:
Ռայսը նշել է, որ Թուրքիան համաձայնել է՝ ԱՄՆ֊ն իր ռազմակայաններն օգտագործի Սիրիայի չափավոր ընդդիմության ուժերի նախապատրաստության համար ու որպես Իրաքի և Սիրիայի տարածքում օպերացիաների պլացդարմ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններն այս տարվա սեպտեմբերից հարձակումներ են իրականացնում սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա, որը տեղակայված է Թուրքիայի հետ սահմանին։
Հարձակումների հետևանքով մինչ օրս զոհվել է շուրջ 500 մարդ, ավելի քան 200 մարդ փախել է հարևան Թուրքիա։