Home / Հայաստան / «Մեր խնդիրն է, որ Հայաստանը նայի դեպի Արևմուտք»․ ԱՄՆ դեսպանը՝ ԵՏՄ֊ին միանալու մասին․ «Ժամանակ»

«Մեր խնդիրն է, որ Հայաստանը նայի դեպի Արևմուտք»․ ԱՄՆ դեսպանը՝ ԵՏՄ֊ին միանալու մասին․ «Ժամանակ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հույս ունի, որ Հայաստանը ԵՏՄ մտնելուց հետո Արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամք կդրսևորի։ Այս մասին նա ասել է «Ժամանակ» թերթին։

«Միացյալ Նահանգները հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան` միանալու որևէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Կարծում ենք, որ Հայաստանը Մոսկվայի հետ անդամակցության շուրջ իր բանակցություններում առաջընթաց է արձանագրել: Չգիտեմ, թե տեղի ունեցած բանակցություններն ինչ պայմանների շուրջ են եղել: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք: Մենք Հայաստանին առաջարկում ենք գործընկերություն տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության, ինչպես նաև անվտանգության ասպարեզներում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է Հայաստանի համար՝ ողջունելու Արևմուտքի հետ գործակցությունը»:

Հարցին՝ արդյոք Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել, դեսպանը պատասխանել է․ «Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»:  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում