Home / Հայաստան / Որոշ գործարարներ ցանկանում են Հայաստան ձու ներկրել․ «Ժողովուրդ»

Որոշ գործարարներ ցանկանում են Հայաստան ձու ներկրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ որոշ գործարարներ ցանկանում են Հայաստան ձու ներկրել և այդ նպատակով պատրաստվում են դիմել Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ իրականացնելու համար:

Թերթը նշում է, որ այս լուրերը խուճապ են առաջացրել Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունների շրջանում: Բանն այն է, որ ներկրված ձուն բավական էժան է, և տեղական արտադրողները չեն դիմանա մրցակցությանը:

Ուստի բացառված չէ, որ տեղական արտադրողները 2-3 դրամով նվազեցնեն մատակարարման գները, որպեսզի ինչ-որ կերպ կանխեն հավկիթի ներկրումը, գրում է թերթը: