Երևանի քաղաքապետարանը գաղտնի է պահում Էրեբունի-Երևան միջոցառումների կազմակերպման վրա ծախսած գումարի չափը, գրում է «Ժողովուրդը»։ Թերթը նշում է, որ նման միջոցառումների ժամանակ ծախսի մի մասը իրականացվում է խոշոր ընկերությունների նվիրաբերած գումարներով, սակայն այդ գումարների չափը ևս գաղտնի է պահվում՝ պատճառաբանությամբ, թե իբր բարերարները չեն ցանկանում, որ այդ տվյալը հրապարակվի:
Անցած տարվա Էրեբունի-Երևանից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ 200 մլն դրամ է ծախսվել: Ակնհայտ է, որ այս տարի շատ ավելի գումար է ծախսվել, եզրափակում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում