ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, հայտնում է ծառայության պաշտոնական կայքը։
«Նուբարաշեն» ՔԿՀ֊ի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի վերջերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս քննիչին բանավոր հայտնել է Երևանի գրավատներից մեկում իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:
Կատարվում է նախաքննություն: