Հոկտեմբերի 15-ին Հայաստանի առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին էապես չի փոխվի, 16-ի ցերեկը կնվազի 2-3, 19-ի ցերեկը՝ ևս 2 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
16-17-ը, 19-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև: