հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանի ընկերն ընդունեց մեղքը․ դրսում ազատություն էին պահանջում

Շանթ Հարությունյանի ընկերն ընդունեց մեղքը․ դրսում ազատություն էին պահանջում

Այսօր Շանթ Հարությունյանի և ընկերների գործը մտել է ավարտական փուլ․ լսվել են պաշտպանների ճառերը, և դատարանն անցել է ամբաստանյալների խոսքը լսելուն: Գործով որպես մեղադրյալ անցնող Մկրտիչ Հովհաննիսյանը դատարանում հայտարարել է, որ ընդունում է մեղքը:

Հովհաննիսյանի ելույթից հետո խոսքի իրավունք է խնդրել Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա պատրաստվում էր հանդես գալ դատավարության փուլը վերսկսելու միջնորդությամբ, սակայն նախագահող Մնացական Մարտիրոսյանը պաշտպանին զրկել է այդ հնարավորությունից:

«Ինչո՞վ է պայմանավորված ինձ խոսել թույլ չտալը, եթե դուք հենց նոր թույլ տվեցիք Մկրտիչ Հովհաննիսյանին խոսել: Նրանով, որ Մկրտիչն ընդունում է իր մեղքը, իսկ Շանթ Հարությունյանը՝ ո՞չ»,- հարցրել է Պետրոսյանը: Դատավորը, սակայն, այդ հարցին չի պատասխանել և չի մեկնաբանել իր որոշումը՝ ասելով, որ հետագայում փաստաբանին խոսք կտրվի:

Այսօր դատարանում բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այս անգամ՝ ոչ միայն ամբաստանյալի հարազատներ, լրագրողներ, այլև քաղաքական գործիչներ:

Դատական նիստերի դահլիճում էր նախկին քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր բազմիցս հայտարարել են, որ ամբաստանյալներին համարում են քաղաքական բանտարկյալներ: Այսօրվա նիստին ներկա է եղել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անկացնում՝ պահանջելով ազատ արձակել Շանթ Հարությունյանին և ընկերներին:

1shant

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։

2shant