Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով այսօր պաշտոնապես կա 4610 անհայտ կորած: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով՝ կորածներից մոտ 800-ը ունեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի գրանցում:
Անհայտ կորածների տվյալների բազան համալրեվելու է կենսաբանական ԴՆԹ-ի նմուշներով, և այդ գործընթացը արդեն սկսվել է ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցությամբ: Բազան թույլ կտա համեմատել գտնված անձանց կամ դիակների ԴՆԹ տվյալները և տեղեկացնել կորածների ընտանիքներին: