Home / Հայաստան / Զինծառայողի մահվանից հետո ղեկավարները նկատողություն են ստացել, կոչումներն իջեցվել են․ «ՀԺ»

Զինծառայողի մահվանից հետո ղեկավարները նկատողություն են ստացել, կոչումներն իջեցվել են․ «ՀԺ»

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին, խիստ նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարի տեղակալ, հրետանու պետին։

Նույն տեղեկություններով՝ մեկ աստիճանով իջեցվել է զորամասի դիվիզիոնի կապի պետի զինվորական կոչումը։ Ըստ «ՀԺ»-ի՝պաշտոնից ազատվել և կադրերի տրամադրության տակ են ուղարկվել զորամասի շտաբի պետը, զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալը, ինչպես նաև զորամասի դիվիզիոնի հրամանատարը։

Հարությունյանի դին հայտնաբերվել էր սեպտեմբերի 8-ին, ծնոտի շրջանում մահացու հրազենային վիրավորումով։ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրգործ «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է զինծառայող Վարդան Դավթյանը։ Վերջինս մեղադրվում է զորամասում զինծառայողին վիրավորանք հասցնելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մեջ։ Առաջադրված մեղադրանքներում Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Tekali Taxi