Home / Հայաստան / Յունուսներին ազատելու ԱՄՆ֊ի կոչն անընդունելի է․ Ադրբեջանի ԱԳՆ

Յունուսներին ազատելու ԱՄՆ֊ի կոչն անընդունելի է․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ֊ի վերջին փորձերն անընդունելի են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարությունը, որում վերջինս կոչ է անում դադարեցնել Լեյլա Յունուսի նկատմամբ ֆիզիկական ու բարոյական ճնշումներն ու անհապաղ ազատ արձակել նրան, հայտնում է Contact.az֊ը։

«Ադրբեջանում լիարժեք կերպով ապահովված է օրենքի գերակայությունն ու դատաիրավական համակարգի անկախությունը, ու նման անհիմն միջամտությունները ԱՄՆ֊ի՝ ինքն իրեն շնորհած պարտավորությունների կոպիտ խախտումներ են», ֊ հայտարարել է Հաջիևը։

Պետդեպի երեկ տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ ԱՄՆ-ն անհանգստացած է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ շարունակական ֆիզիկական սպառնալիքներով։

«Վաշինգտոնն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անուն Յունուսի մոտ թույլ տալ անկախ բժիշկների, ապահովել նրա անվտանգությունն ու բարելավել նրա պայմանները։ Մենք Ադրբեջանի կառավարությանը նաև կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունն ու ազատել նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու համար՝ հաշվի առնելով նրանց առողջական խնդիրները։ Խոսքը վերաբերում է Լեյլա Յունուսին ու նրա ամուսնուն՝ Արիֆին, ում առողջական վիճակը պահանջում է անհապաղ ազատ արձակում»,֊ մասնավորապես, ասված էր հաղորդագրության մեջ։