Home / Հայաստան / Հայաստանում գալիք օրերին 6-8 աստիճանով կցրտի

Հայաստանում գալիք օրերին 6-8 աստիճանով կցրտի

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է թույլ անձրև, 18-19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 17-20-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 17-ին , 18-ի գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն: 18-ի ցերկը, 19-ին , 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-21-ին օդի ջերմաստիճանը կիջնի մինչև +13+15։