Home / Հայաստան / Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր՝ հոկտեմբերի 20֊ին, 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին վարչապետ ու ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին՝ «Վրաստանի Միացյալ Բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու հետաքննության տվյալները թաքցնելու մեղադրանքով, հայտնում է NewsGeorgia.ru կայքը։

Սանդրո Գիրգվլիանիին մահացած են գտել 2006 թվականին Թբիլիսիի Օկրոկանա թաղամասի գերեզմանոցում՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Շարդեն֊բար» սրճարանում ՆԳՆ աշխատակիցների հետ վիճաբանությունից հետո։ Սրճարանում եղել են Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Դաթա Ախալայան, Օլեգ Մելնիկովը, Գուրամ Դոնաձեն, ինչպես նաև ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի կինը` Թակո Սալակայան։

Վրաստանի ՆԳՆ չորս աշխատակիցներ Գիգվլիանիի գործով ձերբակալվել էին 2006 թվականին։ Ավելի ուշ, սակայն, նրանք համաներմամբ ազատ էին արձակվել:

Երկրի ընդդիմությունը, իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունները բազմիցս հայտարարել են Գիգվլիանիի սպանության անարդյունավետ քննության մասին՝ պնդելով, որ քննությունը միտումնավոր թաքցրել է ՆԳՆ պաշտոնյաների հնարավոր կապը գործին: