Գլխավոր / Հայաստան / Հայաստանը բարելավել է դիրքերը «Գործարարություն 2015» վարկանշային համակարգում

Հայաստանը բարելավել է դիրքերը «Գործարարություն 2015» վարկանշային համակարգում

Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Գործարարություն 2015» (Doing Business 2015) վարկանշային համակարգում, ասված է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Համաշխարհային բանկի խմբի կողմից ներկայացված նոր զեկույցը փաստում է, որ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնտեսությունների 85 տոկոսի կողմից իրականացվել է նորմատիվ դաշտի առնվազն մեկ բարեփոխում, որն ուղղված էր 2013-14թթ. տնտեսավարման դյուրացմանը տեղական ձեռնարկատերերի համար: Այս տոկոսային ցուցանիշը ավելի բարձր է, քան մնացած տարածաշրջաններում:

Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանում բիզնես սկսելը դյուրացվել է գրանցմանն հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով: Այս բարեփոխման արդյունքում Հայաստանը 1.3 միավորով բարելավել է իր դիրքը, 2014թ.-ի 49-րդ վարկանշային դիրքից 2015թ.-ին տեղափոխվելով 45-րդ վարկանշային դիրք: Այնուամենայնիվ, լավագույն երկրից Հայաստանի արձանագրած հեռավորությունը կազմում է 69.3 միավոր:

Զեկույցը մատնանշում է, որ աշխարհով մեկ բիզնես դաշտի կարգավորման ոլորտում ամենամեծ դրական տեղաշարժը 2013-14թթ. կատարել է Տաջիկստանը: 

Բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակը գլխավորում է Սինգապուրը, որի կողքին լավագույն տասնյակում տեղ են գրավել բիզնեսի hամար առավել դյուրին նորմատիվ դաշտ ունեցող հետևյալ տնտեսությունները՝ Նոր Զելանդիա, Հոնգ Կոնգ (հատուկ վարչական շրջան), Չինաստան, Դանիա, Կորեայի Հանրապետություն, Նորվեգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Ավստրալիա:

Tekali Taxi