Home / Հայաստան / ՀՔԾ վարչություններից մեկի պետի տեղակալի նկատմամբ քրգործ է հարուցվել․ «Փաստինֆո»

ՀՔԾ վարչություններից մեկի պետի տեղակալի նկատմամբ քրգործ է հարուցվել․ «Փաստինֆո»

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վ.Մուրադյանի նկատմամբ, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։

«Փաստինֆոն» նշում է, որ այդ տեղեկությունը ԱԱԾ-ում և ՀՔԾ-ում առայժմ ոչ հերքել են, ոչ էլ հաստատեցին` խոստանալով տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։

Մուրադյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Գործակալության տեղեկություններով՝ խոսքը կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու մասին է:

Սա Մուրադյանի նկատմամբ հարուցված արդեն երկրորդ քրեական գործն է: Նրա նկատմամբ մեկ այլ քրեական գործ էր հարուցվել նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: