ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել 18 ջերմոցային տնտեսություն: Ջերմոցների մեկնարկային գինը կազմում է 22 մլն 225 հազար 725 դրամ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ ջերմոցների սեփականատերերն անցած ձմռանը վնասներ կրելուց և պարտքեր կուտակելուց հետո իրենց գույքը գրավադրել են բանկերից մեկում, բայց այդպես էլ չեն կարողացել վարկերը մարել: Արդյունքում բանկը դիմել է դատարան՝ ջերմոցատերերից իր պարտքը բռնագանձելու պահանջով, և պահանջը բավարարվել է։
Ջերմոցատերերի խնդիրների մասին անդրադարձները՝ այստեղ և այստեղ։