հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՀ կառավարությունը չի կարողանում գումար հայթայթել ԵՏՄ֊ին անդամակցելու ծախսերը հոգալու համար․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունը չի կարողանում գումար հայթայթել ԵՏՄ֊ին անդամակցելու ծախսերը հոգալու համար․ «ՀԺ»

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն ապահովելու համար անհրաժեշտ են զգալի գումարներ, որոնցով պետք է իրականացվի Հայաստանի մաքսային և այլ ոլորտների կանոնակարգերի, ծրագրային ապահովվածության ներդաշնակեցումը ԵՏՄ պահանջներին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Ըստ որոշ գնահատականների՝ մինչև պաշտոնական անդամակցությունը և դրանից հետո սկզբնական փուլում նշված ներդաշնակեցման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է մինչև 70 միլիոն դոլար, որի մեծ մասը՝ մոտ 40 միլիոնը, պետք է տրամադրեին ԵՏՄ անդամ երկրները, հիմնականում՝ Ռուսաստանը: Արդեն մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, մեր տեղեկություններով, Ֆինանսների նախարարությունը հույս չունի, որ կստանա այդ գումարները», ֊ նշում է թերթը:

Հղում կատարելով իր աղբյուրներին՝ «ՀԺ»֊ն հավելում է, որ շուտով ՀՀ կառավարությունը քննարկելու է նշված 40 միլիոնը որևէ այլ աղբյուրից հայթայթելու խնդիրը: Առայժմ որևէ աղբյուր չի հայտնաբերվել, իսկ անդամակցությանը մնացել է ընդամենը մեկ ամիս:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում