Այսօր՝ ժամը 11֊ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մարդիկ առևանգել են «Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանի լրագրող, բլոգեր Թուրհան Քերիմովին։ Ականատեսների խոսքերով՝ նրան ուժով նստեցրել են մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ։
Մի քանի ժամ անց լրագրողը հայտնվել է ու պատմել, որ իրեն տարել էին «զրույցի» ոստիկանության Նարիմանովյան վարչության պետի մոտ, հայտնում է Turan֊ը։
Լրագրողին շուրջ 2 ժամ հարցաքննել են «Ազադլիգ» ռադիոկայանում, միջազգային նախագծերում իր աշխատանքի մասին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10֊ին Բաքվի օդանավակայանից Թբիլիսի մեկնելիս բերման էր ենթարկվել լրագրող Մեհման Հուսեյնովը։ Երկրի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում կես ժամ տևած հարցաքննությունից հետո լրագրողն ազատ է արձակվել։
Նրա եղբայրը՝ Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը, անհետ կորել է օգոստոսի 8֊ին։