հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մանկապարտեզում թունավորված երեխաներից 4-ը դեռ հիվանդանոցում են

Մանկապարտեզում թունավորված երեխաներից 4-ը դեռ հիվանդանոցում են

Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաներից այս պահին հիվանդանոցային բուժում են ստանում 4-ը, 2-ը` Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում, 2-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդնոցում։ Այս մասին հայտնում է Առողջապահությաւն նախարարության կայքը: Շարունակվում է ևս 36 երեխայի նկատմամբ ամբուլատոր բժշկական հսկողությունը:

Հիշեցնենք, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը ուսումանսիրրել է մանկապարտեզի սնունդը և դեռ չի հայտնաբերել ստանդարտների անհամապատասխանություններ: ՍԱՊԾ֊ը ճշտել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ընկերության արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանին, որ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ընկերությունում ստուգում իրականացնել:

Հիշեցնենք, որ թունավորման պատճառով հոսպիտալացվել էր 60-ից ավելի երեխա։ Նրանց մոտ ախտորոշել են դիզենտերիա։