հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վարչապետը հաստատել է՝ նաիրիտցիներին ազատելու են աշխատանքից

Վարչապետը հաստատել է՝ նաիրիտցիներին ազատելու են աշխատանքից

«Նաիրիտի» մոտ 500 աշխատակիցների՝ երկու օր անընդմեջ տևող ակցիաների արդյունքում նրանց յոթ հոգանոց պատվիրակությանն այսօր ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ որևէ հուսադրող պատասխան նրանք չեն ստացել: Հիշեցնենք, որ գործարանի շուրջ 2000 աշխատակիցներ չեն ստացել վերջին 18 ամսվա աշխատավարձը:

«Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ վարչապետը խոստացել է, որ կտրվի ևս երկու ամսվա աշխատավարձ. մեկը՝ դեկտեմբերի վերջին, մյուսը՝ հունվարին:

«Վարչապետն ասաց, որ դրանից ավել ոչինչ խոստանալ չեն կարող: Նա խոստացել է, որ կհանդիպի էներգետիկայի նախարարին և «Նաիրիտի» տնօրենին և դրանից հետո մեզ նույն կազմով կընդունի և կտեղեկացնի՝ էլ ինչ է հնարավոր անել»,- ասել է Անուշ Հարությունյանը:

«Նաիրիտի» աշխատակիցները բարձրացրել են նաև իրենց աշխատանքից ազատելու հարցը: 

Վարչապետն ասել է, որ, ցավոք, դա արդեն չի քննարկվում, քանի որ անիմաստ է աշխատողներին պահել, եթե դեռ հայտնի չէ՝ երբ նրանց գումարները կտրվեն: «Ասաց, որ եթե նույնիսկ հիմա ներդրող գտնեն, գործարանը չի կարող իր ներուժով գործարկվել առաջիկա 1.5 տարվա մեջ, ուստի մարդկանց պահելը անիմաստ կլինի»,- պատմել է Անուշ Հարությունյանը: