Home / Հայաստան / Հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների լայն շերտին 10 տարի ժամկետով վիզա կտրամադրվի

Հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների լայն շերտին 10 տարի ժամկետով վիզա կտրամադրվի

ՀՀ կառավարությունը ԱՄՆ քաղաքացիների համար սահմանել է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015 թվականի հունվարի 1-ից: Որոշման նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` «երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:

Նալբանդյանը նաև նշել է, որ հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների լայն շերտին ԱՄՆ-ի բազմակի մուտքի վիզա կտրամադրվի 10 տարի ժամկետով: