Home / Հայաստան / Ռուսաստանը Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա է փոխադրում Թուրքիա․ Ադրբեջանը հրաժարվել է

Ռուսաստանը Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա է փոխադրում Թուրքիա․ Ադրբեջանը հրաժարվել է

Վրաստանի տարածքով Ռուսաստանից Թուրքիա է փոխադրվելու 300 մեգավատտ էլեկտրաէներգիա։ Georgia Online կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ այս հնարավորությունը Վրաստանի մոտ հայտնվել է Ախալցխայում նոր 500-կիլովոլտանոց ենթակայանի կառուցումից հետո։

«Ադրբեջանի հետ կար խոսակցություն, որպեսզի նրանք էլ օգտվեին այս հնարավորությունից, ներկայում, սակայն, 300 մեգավատտ էլեկտրաէներգիայի փոխադրում իրականացվում է միայն Ռուսաստանից, ինչը մեր երկրի համար լրացուցիչ եկամուտ է ու ծառայելու է պարտքի մարմանը, որը վերցրել էինք ենթակայանի շինարարության համար»,֊ ասել է Կալաձեն։