Հայաստանի կառավարության առաջարկով՝ դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարելու: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նստաշրջանում կքննարկվեն մոտ 30 հարցեր, այդ թվում՝ կապված ԵՏՄ-ին անդամակցելուց բխող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների հետ: