Հայաստանի գազալցակայաններում վերականգնվել է 200 դրամով լիցքավորումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով երթուղայինների վարորդների կազմակերպած գործադուլին: Աբրահամյանն ասել է, որ գազի թանկացման հարցը այսպիսով լուծված է և հին գինը՝ վերականգնված:
Վարորդները, սակայն, պնդում են, որ գազը երբեք 200 դրամ չի արժեցել: Նրանց խոսքով՝ ավելացրած գինը 30 դրամով իջեցնելը չի կարող բավարար լինել, և իրենք շարունակելու են գործադուլը՝ մինչև 170 դրամ գինը չվերականգնվի:
Հիշեցնենք, որ վարորդները երեկվանից գործադուլ են անում՝ նշելով, որ գազի թանկացման արդյունքում իրենց ծախսերը ավելացել են օրական 5000 դրամով: Գործադուլը մեկնարկել է երեկ և այսօր շարունակվել է քաղաքի տարբեր մասերում: