Home / Հայաստան / «Սաղիս իրար հետ թող տանեն»․ վարորդները շարունակում են գործադուլը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

«Սաղիս իրար հետ թող տանեն»․ վարորդները շարունակում են գործադուլը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում երթուղայինների վարորդները շարունակել են երեկ սկսած գործադուլը: Այս հատվածում գործադուլին մասնակցում են 63, 71, 75, 27, 23, 28, 34 համարի երթուղայինների վարորդները: Նրանց խոսքով, սակայն, իրենք միակը չեն․ գործադուլ անում են նաև Նոր Նորքում իրենց գործընկերները:

Գործադուլի պատճառը գազի թանկացումն է, որի հետևանքով, ըստ գործադուլավորների, վարորդների օրական ծախսերը 5000 դրամով ավելացել են:

1strike

«Ո՞ւր է ձեր տրանսպորտի նախարարը, քաղաքապետարանի Նավասարդյանը, գազը թանկացել ա, չեն կարողանում մարդիկ իրենց երեխեքին պահեն»,- ասել է վարորդներից մեկը: Գործադուլավորներից մեկն իր բողոքող գործընկերոջը զգուշացրել է․ «Կգան մեզ կտանեն», սակայն վերջինս շարունակել է․ «Թող տանեն, ես ոչ էլ վախենում եմ։ Թող իրանք ամաչեն»։ «Թող տանեն, տենանք՝ կտանե՞ն», «Սաղիս իրար հետ թող տանեն», ֊ ավելացրել են մյուս վարորդները։

2strike 3strike 4strike 5strike 6strike 7strike 8strike

Երեկ մեկնարկած ակցիային ժամանել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ով խոստացել էր, որ հարցը կլուծվի՝ գծատերերի միջոցով:

Վարորդներին, սակայն, դեռ չի ներկայացվել՝ ինչ է արվելու․ «Երեկ խաբին, ճամփին, էսօր էլ նույն պատմությունը»։

Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի,    

Տեսանյութը տրամադրել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցներ Էդմոնդ Շիշանովը և Անի Սարգսյանը