հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Զվարթնոցը» կրկին բաց է․ ինքնաթիռները վայրէջք կկատարեն 17։00-ից սկսած

«Զվարթնոցը» կրկին բաց է․ ինքնաթիռները վայրէջք կկատարեն 17։00-ից սկսած

16:30 «Զվարթնոց» օդանավակայանը բաց է վայրէջքների համար, մառախուղն այս պահին չի խանգարում ինքնաթիռներին։ Այս մասին Epress.am֊ին հայտնել են օդանավակայանի տեղեկատուից։ Ավելի վաղ հետաձգված Երևան֊Մինվոդի չվերթի ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք կկատարի դեկտեմբերի 21-ին, 01։30-ին, այսօր 17։01-ին վայրէջք կկատարի Բեյուրթի չվերթը, իսկ Ռոստովից եկող ինքնաթիռը, որը չէր կարողացել վայրէջք կատարել Երևանում, արդեն իսկ հասել է Սոչիի օդանավակայան։ 

12:00 Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում մառախուղի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Մինվոդիից և Ռոստովից ժամանող ինքնաթիռները։ Նրանք մեկ ժամից ավել շրջել են օդում՝ սպասելով մինչ եղանակը փոխվի։ Ինչպես Epress.am֊ի թղթակցին ասել է օդանավակայանի ցամաքային ծառայության աշխատակիցներից մեկը, 11։30-ի դրությամբ տեսանելիությունը դեռևս շատ ցածր է եղել, և վայրէջքի հնարավորություն չի եղել։ Սովորաբար վայրէջքի ժամանակ տեսանելիությունը պետք է կազմի 300 մետր։

Օդանավակայանից քիչ առաջ հայտնեցին, որ Ռոստովից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարի Սոչիում, իսկ Մինվոդիից ժամանողը վերադառնում է նույն քաղաքի օդանավակայան։ 

Օդերևութաբանները դեռևս չեն կարողանում կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի ինքնաթիռներ ընդունել։ Հետաձգվել է նաև Բեյրութ֊Երևան չվերթը։