Ամբողջ աշխարհում մարդիկ սգում են ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված ահաբեկչական հարձակման ժամանակ սպանված լրագրողների ու ծաղրանկարիչների մահը։
Այսօր Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն են այցելում նաև հայաստանցիները՝ հարգելու սպանվածների հիշատակը։ Շենքի դարպասների առջև տեղադրվել են ծաղկեփնջեր, մոմեր, մատիտներ, «Je suis Charlie» («Ես Շառլին եմ») գրությամբ նոթատետր։