հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հաջորդ տարվանից Գյումրիի ռուսական ռազմաբազա կուղղվեն միայն պայմանագրային զինծառայողներ

Հաջորդ տարվանից Գյումրիի ռուսական ռազմաբազա կուղղվեն միայն պայմանագրային զինծառայողներ

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողները 2016 թվականին կփոխարինվեն պայմանագրային զինծառայողներով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբուրի վրա։ Վերջին պայմանագրային զինծառայողները Գյումրիի ռազմաբազան կլքեն 2016 թվականի գարնանը:

Ըստ աղբյուրի՝ որոշումը կապված չէ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության հետ, որում մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Կայքը նշում է, որ այս որոշումը կայացվել է դեռևս անցյալ տարի:

Որոշվել է նաև, որ արտասահմանում զորամասեր զորակոչվելու ենթակա անձինք կանցնեն բարոյա-հոբեկանական վիճակի պատշաճ զննություն:

Դեռ 2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայողների թիվը կրճատվելու է՝ հօգուտ պայմանագրային զինծառայողների:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին վաղ առավոտյան Գյումրիում սպանվել են մեկ ընտանիքի վեց անդամներ, կենդանի էր մնացել միայն 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը, սակայն, հիվանդանոցում 7 օր անց մահացել է։ Ըստ նախնական վարկածի՝ սպանությունն իրականացրել է ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: