Home / Հայաստան / Պերմյակովի՝ միայնակ չլինելու վարկածը ևս ստուգվում է․ փոխոստիկանապետ

Պերմյակովի՝ միայնակ չլինելու վարկածը ևս ստուգվում է․ փոխոստիկանապետ

Նախաքննությունը դիտարկում է վարկած, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ առաջ քաշված բոլոր վարկածները ստուգվում են և ուսումնասիրության արդյունքում՝ կամ հերքվում, կամ հաստատվում։

«Հայ ու ռուս իրավապահներն աշխատում են, և նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Պողոսյանը:

Նա հերքել է այն տեղեկությունը, թե ռուսական ռազմաբազայից դեպքի օրը ևս 6 զինծառայող է փախել։ Մեկնաբանելով տեղեկությունը, թե Պերմյակովին հայ իրավապահներն են հայտնաբերել և այնուհետև հանձնել ռուս սահմանապահներին, Պողոսյանը պատասխանել է. «Նման բան չկա»: