հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ինչու պետք է հրապարակվեն բարձրաստիճան հոգևորականների անձնական հաշիվները․ «Ասպարեզ»

Ինչու պետք է հրապարակվեն բարձրաստիճան հոգևորականների անձնական հաշիվները․ «Ասպարեզ»

Հայ առաքելական եկեղեցին թափանցիկ չի աշխատում․ եկեղեցին, կամ ավելի ճիշտ կլինի ասել, կաթողիկոսը ֆինանսական հաշվետվություն ոչ հանրությանը, ոչ էլ միաբաններին չի ներկայացնում։ «Ասպարեզ» թերթի հետ զրույցում այս մասին ասել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը։

«Որքանով տեղյակ եմ, ինչ֊որ փաստաթուղթ եկեղեցու բյուջեի վերաբերյալ կա, սակայն, եթե դա հանրությանը ներկայացվի, ապա կառաջանան բազմաթիվ հարցեր և ճշտումների պահանջ։ Ըստ երևույթին, այդ պատճառով չեն ցանկանում այդ փաստաթուղթը հրապարակել։ Վերջին իրադարձության պատճառով (Գարեգին Բ֊ի հաշվի գաղտնազերծումը ֊ խմբ․) պետք է հրապարակեն նաև իրենց անձնական հաշիվները, քանի որ արդեն պարզ չէ, թե անձնական հաշիվներն իրենց են սպասարկում, թե նաև եկեղեցուն։ Այդ պատճառով պետք է հրապարակվեն նաև բարձրաստիճան հոգևորականների բանկային հաշիվները»,֊ ասել է Դանիելյանը։

«Ասպարեզ»֊ի լրագրողի դիտարկմանը, որ եթե Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը չհրապարակեր Գարեգին Բ֊ի՝ HSBC բանկի հաշվեհամարին առկա 1․1 միլիոն դոլար մասին տեղեկությունը, հանրությունն այդպես էլ չէր տեղեկանա դրա գոյության մասին, իրավապաշտանը պատասխանել է․ «Անկախ ամեն ինչից, մենք շատ բաներից տեղյակ չենք։ Սա համակարգային խնդիր է և ոչ միայն եկեղեցուն է վերաբերում։ Դա մեր բոլորիս խնդիրն է։ Չկա եկեղեցու կամ կաթողիկոսի գումարներ։ Դա մեր բոլորիս միջոցներն են, սակայն նման գիտակցություն հանրությունում չկա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում