Հայ Ազգային Կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի` փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով: Այս մասին ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ փետրվարի 20-ին համազգային հանրահավաք անցկացնելու որոշման մասին հայտարարելուց հետո, իշխանությունները հանրահավաքը տապալելու նպատակով Համաժողովրդական շարժման դեմ սանձազերծեցին մի ամբողջ ահաբեկչական արշավ` բռնաճնշումների և սպառնալիքների հիմնական թիրախ դարձնելով «Բարգավաճ Հայաստան կուսակցությանը»:
«Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը և ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին, ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը, և կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները», – հայտարարության տեքստն է մեջբերում iLur.am-ը: