Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ ԵՄ֊ն սկսել է վերանայել իր հարևանության քաղաքականությունը։ «168 ժամ» թերթի փոխանցմամբ՝ այս մասին երեկ հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ներկայացնելով այն առաջնահերթությունները, որոնք ընդգրկվել են Եվրոպական հարևանության ծրագրի նորացված տարբերակում։
Մոգերինին հայտարարել է, որ «Արևելյան գործընկերությունը» (ԱլԳ) հիմնվելու է տարբերակված քաղաքականության վրա։
Թերթի թղթակցի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը նշել է, որ Մոգերինին դեռ զգուշանում է, քանի որ ԱլԳ վերջնական տեսքը կախված է ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից։
Ըստ նրա՝ ԵՄ֊ն պատրաստ է առաջարկներով դիմել Հայաստանին և առաջարկել Ասոցացման համաձայնագիրը՝ առանց Խորը և համապարփակ առևտրի ազատ առևտրի պայմանագրի, սակայն մեծ է նաև ՀՀ իշխանությունների հստակ դիրքորոշման նշանակությունը։
Իր հերթին, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը «168 ժամին» ասել է, թե երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ սպասում են հայկական կողմի դիրքորոշմանը, դրանք ձգձվում են։ «Որքան անորոշ լինել Հայաստանի առաջարկները, չնայած որոշակի հուսադրող հանգամանքներ կան, այդքան էլ անորոշ կլինեն Հայաստանի հետ կապված ԵՄ ծրագրերը»,֊ ասել է Նավասարդյանը։