Home / Հայաստան / Գյումրիի քաղաքապետը դուրս եկավ ԲՀԿ֊ից

Գյումրիի քաղաքապետը դուրս եկավ ԲՀԿ֊ից

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է լքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին ասված է նրա տարածած հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բոլոր քաղաքական ուժերի հետ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման և Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների»- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2013թ․ նախագահական ընտրությունների ժամանակ Բալասանյանը սատարում էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Ես սատարում եմ ներկայիս նախագահին, քանի որ գործող նախագահը շատ բան է արել Գյումրու համար: Ես նախագահի թեկնածությունըն պաշտպանել եմ նաև 2008 թվականին, հիմա էլ եմ պաշտպանելու, քանի որ նա այս քաղաքի համար շատ գործեր է արել»,- հայտարարել էր քաղաքապետը: 

Tekali Taxi